Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Բոլոր ծրագրերը Եվրոպայի հետ պատրաստ ենք շարունակելու»

«Բոլոր ծրագրերը Եվրոպայի հետ պատրաստ ենք շարունակելու»
05.09.2013 | 16:18

Վերջին օրերին Հայաստանի քաղաքական դաշտը բավականաչափ լարված է, ինչի առիթը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն է Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ։ Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցները մինիմիտինգներ են սկսել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Բոլոր դեպքերում, որոշումը կայացված է, ուղղակի մնում է հասկանալ` ինչո՞ւ սկզբում չընտրվեց Մաքսային միությունը, այլ սպասեցինք, որ Ռուսաստանը կոշտ դիրքորոշում ցուցաբերի որոշ հարցերում ՀՀ-ի նկատմամբ, որից հետո միայն համաձայնություն ձեռք բերվեց Մաքսային միությանն անդամակցելու շուրջ։ Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ։

-Խնդիրներ կային,- ասաց փոխնախարարը։
-Օրինակ։
-Ընդհանուր սահմանի բացակայությունը։
-Այդ նույն խնդիրը կա նաև Եվրոպայի հետ։
-Եվրամիության հետ նախատեսվում է ազատ առևտրի գոտու անդամակցություն, որի դեպքում ընդհանուր սահմանները նշանակություն չունեն։ Ի դեպ, Հայաստանը ՌԴ-ի հետ գտնվում է ազատ առևտրի գոտում` անդամ է, և այդ դեպքում ևս դրված չի եղել ընդհանուր սահմանի կարևորությունը։ Այսինքն, ազատ առևտրի գոտու դեպքում սահմանը նշանակություն չունի, ինչը չի կարելի ասել Մաքսային միության դեպքում։ Այս հարցում ընդհանուր սահմանը կարևոր նշանակություն ունի։ Դրա համար էլ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու հարցը չէր դիտարկում, մինչև չավարտվեցին երկարատև քննարկումներն այդ խնդրի ուղղությամբ։ Այդ քննարկումների շրջանակում մասնագետները գտան այն լուծումները, որոնք փոխհատուցում են այն հնարավոր կորուստները, որոնք կարող է ունենալ ՀՀ-ն ընդհանուր սահմանի բացակայության դեպքում։ Այդ լուծումները գտնելուց հետո հարցն ընդունելի դարձավ։
-Եվրոպայի հետ Հայաստանը խնդիրներ կունենա՞ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացով պայմանավորված։
-Խնդիրը ո՞րն է։ Եվրոպայի հետ համագործակցությունը միշտ էլ եղել է, և այն շարունակվելու է։ Մի տարբերությամբ. խոր համապարփակ ազատ առևտրի պայմանագիրն անհամատեղելի է դառնում Մաքսային միությանն անդամակցելու դեպքում։ Տարբերությունը սա է։ Մնացած բոլոր ծրագրերը Եվրոպայի հետ պատրաստ ենք շարունակելու, իսկ թե ինչ տեսքով և ինչ ձևով, դա արդեն այսօրվա բանակցությունների և քննարկումների առարկա է։


Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ